20-02-2015 13:22

«Նորմանդական քառյակի» ԱԳ նախարարները կարող է հանդիպեն փետրվարի 24-ին Փարիզում

«Նորմանդական քառյակի» երկրների ԱԳ նախարարները կարող է հանդիպեն փետրվարի 24-ին Փարիզում: Այս մասին հայտնել է դիվանագիտական աղբյուրը: «Նման հանդիպման հնարավորությունը քննարկվում է, այն կարող է տեղի ունենա եվրոպական մայրաքաղաքներից մեկում: Քննարկում ենք ամսաթիվն ու վայրը՝ Փարիզ, փետրվարի 24»,-ասել է զրուցակիցը: