Բավ է պառակտվել
09-03-2015 11:34

Թուրքիայում ևս մեկ հայուհի է դիմել պատգամավորի թեկնածու գրանցվելու համար

Թուրքիայում մոտեցող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ 2-րդ հայ կինն է պատգամավոր դառնալու համար դիմում ներկայացրել։ Ստամբուլի Սուրբ հակոբ հիվանդանոցի հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն եւ Թուրքիայի կաթոլիկ հայերի հոգեւոր առաջնորդ Լեւոն Զեքիյանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Թալին Էրգյունեշ Գազերը դիմել է ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցություն՝ պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար։ Եթե CHP-ն հայուհուն ներկայացնի պատգամավորի թեկնածու եւ Գազերը ընտրվի, նա կդառնա CHP-ի առաջին հայ կին պատգամավորը։ Թալին Էրգյունեշ Գազերը ծնվել է 1977-ին, Ստամբուլում։ Սովորել է հայկական Մխիթարյան վարժարանում, որից հետո ուսումը շարունակել է Անադոլու համալսարանի տուրիզմի բաժնում։ Ամուսնացած է եւ ունի մեկ երեխա։ Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2015-ի հունիսի 7-ին։