28-09-2015 08:54

Նախատեսված է մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպը

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համաձայնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակել նախագահական հաջորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքները: Երկու երկրների նախագահների հանդիպումն ակնկալվում է մինչև տարեվերջ: 
Այս մասին նշվում է Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեր Անդրիուի (Ֆրանսիա), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի` Նյու Յորքում սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ առանձին-առանձին և նախարարների հետ միացյալ հանդիպումներից հետո տարածված հայտարարության մեջ: Հանդիպումներն անցկացվել են միջազգային սահմանին և շփման գծում լարվածության թուլացման անհետաձգելի միջոցների ձեռնարկման անհրաժեշտությամբ` նպատակ ունենալով շարունակել տևական լուծման հասնելու բանակցությունները, իրականացնել վստահության կառուցման միջոցառումներ: