28-09-2016 10:04

Շրջանառվում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում 2 հնարավոր թեկնածունի աունը

Իշխանական կուլիսներում խոսակցություններ կան, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի պաշտպանության նախկին նախարար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Վաղարշակ Հարությունյանը, որի թեկնածության մասին վաղուցվանից էր խոսվում:

Սրան համաձայն է ռուսական կողմը, քանի որ Հարությունյանը պրոռուսական կողմնորոշում ունի։

Օրինակ՝ ՀՕՊ համաձայնագրի առթիվ նա հայտարարել էր, որ պետք է շնորհակալ լինենք ռուսներից:

Սակայն երկրորդ թեկնածու էլ է քննարկվում՝ ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի տարբերակը։

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին, Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դառնալու հերթը Հայաստանինն է, այն ռոտացիայով է նշանակվում: