07-04-2014 23:12

Պատգամավորների պարտականությունները ստանձնած հասարակական գործիչները հռչակել են Խարկովյան հանրապետությունը

Ըստ մամուլի տվյալների, հասարակական գործիչները ստանձնել են իշխանության պետհաստատությունների պարտականությունները:
Շրջխորհրդի պատգամավորների պարտականությունները ստանձնած հասարական գործիչների մի խումբ այսօր հռչակել է Խարկովյան ժողովրդական հանրապետությունը: Տեղական մամուլի տեղեկությունների համաձայն, նրանք նաև «ստանձնել են իշխանության պետհաստատությունների պարտականությունները»:
Ավելի վաղ հասարական գործիչների խումբը շրջխորհրդի շենքի միջանցքում անցկացրել է «շրջանային գրոմադայի» ժողով, որի ընթացքում հավաքվածները իրենց անվստահությունն են հայտնել Խարկովյան շրջխորհրդի պատգամավորների նկատմամբ: Արդյունքում որոշում է կայացվել «Խարկովյան ժողովրդական հանրապետություն» հռչակելու մասին: Նրանց հայտարարության համաձայն, այդ որոշումը ուժի մեջ կմտնի շրջանային հանրաքվեում հաստատվելուց հետո:
Բացի այդ, ինչպես նշում է տեղական մամուլը, նրանք որոշում են ընդունել դիմել Վիկտոր Յանուկովիչին և Ռուսաստանին՝ նրանց խնդրելով ապահովել շրջանում խաղաղ հանրաքվեի անցկացումը: