Բավ է պառակտվել
13-11-2015 18:23

ԶԼՄ-ների և հասարակայնության հետ կապերի աշխարhում ՌԴ-ի ու Պուտինի հավասարը չկա

Այն փաստը,որ վերջին երկու տարիների ընթացքում Ռուսաստանի նախագահին հաջողվեց միացնել Ղրիմը և ստիպել ԱՄՆ–ին հրաժարվել Սիրիայում Ասադի դեմ գործողություն իրկանացնելուց, ցույց է տալիս, որ «ԶԼՄ–ների և PR–ի աշխարհում Ռուսաստանի հավասարը չկա»,գրում է The Observerն ու հավելում. «Մակքեյնի միջազգային առաջնորդության ինստիտուտի» անդամ Դևիդ Քրեյմերը հետ կապված սկանդալը, որը  հակառուսական ճառեր էր ասել: Քրեյմերը իր հոդվածում աջակցել է Russia Today -ի ակտիվների սառեցմանը` միաժամանակ անտեսելով կարևոր մի փաստ. հեռուստաալիքը Ռուսաստանի սեփականությունը չէ։ Այնուհետև նա շփոթել է RT-ն «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության հետ, որը RT–ի հետ կապված կառույց չէ։ Ի պատասխան RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է որ RT–ի ունեցվածքը պետական չէ, այն կալանքի տակ վերցնելն անօրինական կլիներ… Թեև ու՞մ են հետաքրքրում փաստերը կամ օրենքը։ Երբ խոսքն այն մասին է, որ լռեցնեն RT–ին և պատժեն Ռուսաստանին, ողջունելի է դառնում ցանկացած միջոց»: Հոդվածագրի կարծիքով. «Ռուսական քարոզչության այդ ձեռքը` Պուտինի կառավարության բարձրախոսը» ԱՄՆ–ին հիշեցնում է ամերիկյան սահմանադրության առաջին շտկման մասին։ Հեռարձակողների միջազգային խորհրդի տնօրեն Էնդրյու Լեք-ի կարծիքով Russia Today հեռուստաալիքը, Միացյալ Նահանգների համար ոչ պակաս խնդիր է, քան «Իսլամական պետությունը»: Ըստ հեղինակի, ռուսական ԶԼՄ-ները ահաբեկչական խմբերի հետ համեմատելը, «անպատասխանատու և անմտածված» է, և մատնացույց է արել , Վաշինգտոնի Ռուսաստանի կողմից քաղաքական մարտահրավերներին դիմագրավելու անպատրաստվածությանը: Հրատարակությունը նշում է, որ ԱՄՆ-ը տանուլ է տալիս հասարակական կարծիքի համար ճակատամարտը, իսկ ռուսական լրատվամիջոցները, ոչ միայն կարողանում է ազդել ամերիկյան ԶԼՄ-ների վրա , այլ նաև ամերիկյան քաղաքացիների մոտ կարծիք ձևավորել, Իրաքի, Սիրիայի եւ Ուկրաինայի հետ կապված: Նշվում է, որ մինչ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվում է, ԱՄՆ-ի բացառիկության մտքից, Պուտինը գործադրում է բոլոր ջանքերը միջազգային ասպարեզում Ռուսաստանի գերակայությունը վերականգնելու համար: Ըստ հեղինակի, Ռուսաստանի նախագահի ազդեցությունը աճում է այն փաստի ֆոնի վրա, որ ԱՄՆ նախագահը իր քաղաքական իդեալն է դարձրել  «ամերիկյան  խիզախության ամոթը»: Հրապարակումը գրում է, որ Պուտինը այնպես հմտորեն է կարողանում օգտագործել լրատվամիջոցներին քաղաքական նպատակներով, որ արդեն երրորդ անգամ դառնում է տարվա մարդ , ըստ Forbes- ի: Մինչ ԱՄՆ-ը, «թափահարում է սուրը» Ռուսաստանը հպարտ անում է այն, ինչը անհրաժեշտ է համարում, ընդգծում է սյունակագիրը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ  A321 ինքնաթիռի աղետը չի ազդի Պուտինի հասարակական աջակցությանը: