Բավ է պառակտվել
26-02-2015 09:30

Օբամային հրավիրել են Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողություններն ԱՄՆ-ում գագաթնակետին կհասնեն մայիսի 7-9-ին Վաշինգտոնում կայանալիք միջոցառումներով: Հայ-ամերիկյան բոլոր եկեղեցիները, հայրենակցական եւ բարեգործական կազմակերպությունները, քաղաքական խմբերը միավորվելու են, որպեսզի միասնաբար դիմեն ամերիկյան ժողովրդին եւ ամբողջ աշխարհին: ԱՄՆ Եկեղեցիների ազգային խորհուրդն ու Կաթոլիկ եպիսկոպոսների Խորհուրդն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ Կոնգրեսի անդամներին հրավիրել են մասնակցել Վաշինգտոնի Մայր տաճարում տրվելիք էկումենիկ պատարագին: Հատուկ ծիսակարգին մասնակցելու են Ամենայն Հայոց Գարեգին II եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ I կաթողիկոսները: Վաշինգտոնում եռօրյա արարողությունն անցկացվելու է երկու կաթողիկոսների հովանու ներքո: