Բավ է պառակտվել
24-04-2014 12:05

Մի քանի ժամից Օբաման ՛՛ուժեղ հայտարարությամբ՛՛ հանդես կգա. Ջ. Հեֆերն

Այսօր, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին ծաղիկներ դնելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին: Նա նշեց, որ այստեղ է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և պետքարտուղար Ջոն Քերիի անունից հարգանքի տուրքը մատուցելու 1915 թվականի ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակին:

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, պատասխանեց. ՛՛Ես դեսպան եմ ՀՀ-ում, այլ երկրների ղեկավարների հայտարարությունները թույլ տվեք չմեկնաբանել: Միգուցե Վաշինգտոնի կողմից մեկնաբանություն լինի, սակայն ես որևէ մեկնաբանություն չունեմ՛՛:

Այնուհետև ասաց, որ մի քանի ժամից նախագահ Օբաման հայտարարությամբ հանդես կգա. ՛՛Վստահ եմ, որ նախագահն իր հիշատակի տուրքը կմատուցի մեկուկես միլիոն հայերի տեղահանությունների, ովքեր Օսմանյան կայսրություն վերջին տարիների ջարդերի զոհը դարձան։ Վստահ եմ, որ նա կդատապարտի այս իրադարձությունները որպես 20-րդ դարի ամենավատթար նախճիրներից: Նախագահի հայտարարությունը կլինի ուժեղ հայտարարություն, որտեղ ընդունվում են փաստերը 1915-23 թվականին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ՛՛:

Հարցին, թե ինչու Թուրքիայի խորհրդարանը չի ստորագրում հայ-թուրքական արձանագրությունները՝ պատասխանեց. ՛՛Մենք ողջունեցինք նախագահ Սարգսյանի և Գյուլի կողմից արձանագրությունների նախաձեռնությունը: Մենք կարծում ենք, որ երկու երկրների համար անհրաժեշտ է, որպեսզի սահմանը բացվի և երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ ձևավորվեն: ԱՄՆ-ն, Թուրքիայի բարեկամները շարունակելու են ջանքեր գործադրել, որպեսզի սա իրականություն դառնա՛՛: