23-07-2014 10:18

Օբաման կոչ է արել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները խստացնել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ հեռախոսազրույցում Եվրոպային կոչ է արել խստացնել պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի, նշելով, որ Մոսկվան «լրացուցիչ գին» կվճարի, եթե չդադարի աջակցել Ուկրաինայում կռվող անջատողականներին:Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Օբաման ողջունել է Եվրամիության պատրաստությունը՝ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել նրանց դեմ, ովքեր «ապակայունացնում են իրավիճակն Ուկրաինայում»: Նա նաև սպառնացել է խստացնել պատժամիջոցները ՌԴ-ի դեմ, եթե նա հրաժարվի ազդել զինյալների վրա:
«Նախագահն ու վարչապետն իրենց անհանգստությունն են հայտնել այն ակնհայտ փաստերի առնչությամբ, ըստ որոնց ՌԴ-ն շարունակում է զինել ապստամբներին՝ միևնույն ժամանակ շարունակելով ավելացնել սեփական զինված ուժերը»,-ասված է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ: