Բավ է պառակտվել
11-07-2014 16:53

Բարաք Օբաման ՀՀ-ում դեսպանի համար ներկայացրել է Ռիչարդ Միլզի թեկնածությունը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար ներկայացրել է Ռիչարդ Միլզի թեկնածությունը: Եթե նրա թեկնածությունը հաստատվի Սենատում, Միլզը այդ պաշտոնում կփոխարինի Ջոն Հեֆերնին, հաղորդում է «Ասպարեզ»-ը:

Ներկայումս Միլզը զբաղեցնում է Բեյրութում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Միլզը նաեւ աշխատել է Փարիզում, Դուբլինում, Լոնդոնում, Բաղդադում, Իսլամաբադում: «Ասպարեզի» փոխանցմամբ, Միլզը գիտի ֆրանսերեն եւ ռուսերեն: