14-07-2014 13:34

Օբաման և Քեմերոնը կարծում են, որ ՌԴ պետք է Ուկրաինայի լարվածությունը թուլացնի

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հեռախոսազրույցում հանգել են այն եզրակացությանը, որ Ռուսաստանը պետք է անմիջապես միջոցներ ձեռնարկի` Ուկրաինայում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:
«Այդ քայլերն արդեն հստակ ցույց են տվել Ռուսաստանին: Դրանք ենթադրում են երկկողմանի հրադադար ապահովելու անհրաժեշտություն, որին պետք է հետեւեն Ռուսաստանի կողմից հովանավորվող անջատականները, սահմանի դիտարկում իրականացնող ԵԱՀԿ ազդեցիկ մեխանիզմի ստեղծում, բանակցությունների «ճանապարհային քարտեզի» մշակում եւ բոլոր գերիների ազատում», — ասվում է հաղորդագրությունում: Ըստ նրանց` ներկայումս երկրները Ռուսաստանի կողմից այդ պայմանները կատարելու հարցում առաջընթաց չեն տեսնում: Պետության ղեկավարները համաձայնել են, որ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն պետք է համակարգեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե իրավիճակի լարվածությունը թոթափելու ուղղությամբ անհապաղ քայլեր չձեռնարկվեն: