Կանցլեր Անգելա Մերկելը եւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարծում են, որ Ռուսաստանը չի կատարել իրենից պահանջվող գործողությունները՝ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հետ կապված։
՛՛Ոչ ԱՄՆ-ն, ոչ Գերմանիան չեն տեսնում Ռուսաստանն կողմից այդ անհրաժեշտ քայլերի իրականացումը։ Կողմերը նաեւ հաստատել են մյուս դաշնակիցների հետ համագործակցության հակվածությունը՝ համակարգված միջոցների շրջանակներում ՛՛, - ասված է Սպիտակ տան հաղորդագրությունում։
ԱՄՆ նախագահը եւ ԳԴՀ կանցլերը համակարծիք են, որ Ռուսաստանը պետք է շտապ քայլեր ձեռնարկի Ուկրաինայի արեւելքում ճգնաժամը կարգավորելու համար։ Օբաման եւ Մերկելն ընդգծել են որ դրանց են վերաբերվում երկկողմ հրադադարը, ինչպես նաեւ ընդհանուր սահմանով զենքի եւ գրոհայինների ներխուժման արգելքը։