17-04-2015 15:37

Օբաման հավանաբար կարտասանի «ցեղասպանություն» բառը. պատգամավոր

Հայաստանում չեն բացառում այն հավանականությունը, որ այս տարի ապրիլի 24-ին իր ավանդական ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կօգտագործի «ցեղասպանություն» եզրույթը՝ խոսելով Օսմանյան Թուրքիայում քսաներորդ դարի սկզբին տեղի ունեցած իրադարձությունների մասին: Ինչպես այսօր հայտնեց ՀՀ նախկին ԱԳՆ ղեկավար, ՀՀ խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, ի տարբերություն նախորդ տարիներին, երբ ԱՄՆ նախագահի վարչակազմը միանշանակ տվյալ եզրույթի օգտագործման դեմ էր հանդես գալիս, այս տարի որոշակի բանավեճ է ընթանում. մի մասը դա անհրաժեշտ է համարում, իսկ մյուսը՝ վաղաժամ քայլ: