22-04-2015 13:14

Օբաման կրկին չի արտասանի «ցեղասպանություն» բառը

ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնոուն և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բեն Րոդսը Սպիտակ տանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել են, որ Բարաք Օբաման որոշել է չճանաչել Հայոց Ցեղասպանությունը ապրիլի 24-ին կայանալիք իր ամենամյա ելույթի ժամանակ: Ինչպես հայտարարել է Ամերիկայի Հայ Ազգային կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանը, այն, որ Օբաման կրկին ենթարկվեց Թուրքիային, ազգային ամոթ, ճշմարտության և վստահության դավաճանություն: Նրա խոսքով՝ այն պահին, երբ աշխարհի ուշադրությունը կենտրոնանալու է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին, Օբաման օգտագործում է երկրի հեղինակությունը որ չե հանուն ճշմարտության պաշտպանության, այլ հանուն բերանները փակելու օտարերկրյա քաղաքականության: Հայ գործչի խոսքով՝ նա, ըստ էության, Հայոց Ցեղասպանության հարցում ԱՄՆ քաղաքականությունը վստահել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Հիշեցնենք, որ Բարաք Օբաման իր նախընրական արշավի ժամանակ խոստոցել էր ճանաչել Հայոց Ցեղասպանությունը անմիջապես Սպիտակ տուն տեղափոխվելուց հետո: Նախագահ դառնալուց հետո նա այդպես էլ չկատարեց իր խոստումը, որի համար ենթարկվեց ողջ աշխարհի և ԱՄՆ հայության սուր քննադատությանը: Իր նախագահության տարիների ընթացքում ապրիլի 24-ի ելույթի ժամանակ Օբաման մշտապես դիվանագիտորեն խուսափում է «ցեղասպանություն» բառից՝ սահմանափակվելով «Մեծ Եղեռն» բառակապակցությամբ: Ավելի վաղ ամերիկացի սենատորները և կոնգրեսականները Օբամային Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու կոչով նամակ են ուղարկել: