Բավ է պառակտվել
01-04-2016 08:38

Էրդողան- Օբամա հանդիպումը կայացել է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
Սպիտակ տանը տեղի ունեցած երկկողմ հանդիպումը տևել է մոտ 50 րոպե։
Հանդիպումը տեղի է ունեցել Վաշինգտոնում անցկացվող Միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակում Սպիտակ տանը պաշտոնական ճաշից հետո։
Էրդողանն ու ԱՄՆ նախագահը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարին, տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր, փախստականների խնդիրն ու այս առումով Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը։ Երկկողմ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը վերացնելուն ուղղված ընդհանուր ջանքերը։ Օբաման Էրդողանին ցավակցել է Դիարբեքիրում տեղի ունեցած վերջին ահաբեկչության առնչությամբ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օբաման Էրդողանի հետ առանձնազրույց չի ունենալու՝ ժամանակի սղության պատճառաբանությամբ։