Բավ է պառակտվել
22-04-2015 09:23

Օբաման հայտարարել է ՀՀ ուղևորվող նախագահական պատվիրակության կազմը

Այսօր նախագահ Օբաման հայտարարել է, որ 2015թ. ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետությունում 1915թ. իրադարձությունների 100-ամյակի ոգեկոչման միջոցառումներին կմասնակցի նախագահական պատվիրակություն: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը:

Պատվիրակության կազմում ընդգրկված են.

ԱՄՆ գլխավոր գանձապետ-ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյու, պատվիրակության ղեկավար
Նախագահական պատվիրակության անդամներ.

Ռիչարդ Միլս, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան, ԱՄՆ պետքարտուղարություն
Ջեքի «Կանչելյան» Սփայեր, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Կալիֆորնիա, ընտրատարածք 14)
Ֆրանկ Պալոնե, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Նյու Ջերսի, ընտրատարածք 6)
Աննա Էշու, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Կալիֆորնիա, ընտրատարածք 18)
Դեյվ Տրոտ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ(Միչիգան, ընտրատարածք 11)