Բավ է պառակտվել
16-11-2015 09:31

Պուտինը և Օբաման առանձնազրույց են ունեցել G20-ի շրջանակներում

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման կարճատև զրույց են ունեցել Թուրքիայում ընթացող G20-ի գագաթնաժողովի շրջանակներում: Առաջնորդներն օգտվել են ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների ղեկավարների հանդիպման և գագաթաժողովի աշխատանքային նիստի միջև ընդմիջումից և առանձին զրուցել: Նախագահները գագաթնաժողովի սրահում դեմ դիմաց են նստած եղել և որոշ ժամանակ զրուցել են միայն թարգմանիչների ներկայությամբ: Կիրակի նրանք արդեն մի քանի բառ փոխանակել էին լուսանկարվելու համատեղ արարողության ժամանակ: