Բավ է պառակտվել
20-01-2016 10:19

Օբաման և Էրդողանը պայմանավորվել են ոչնչացնել ԴԱԻՇ-ը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ կողմ են արտահայտվել ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության խորացմանը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը: Օբաման և էրդողանը հաստատել են իրենց ընդհանուր նպատակը՝ ԴԱԻՇ-ի լիարժեք ոչնչացումը։ Զրույցի ընթացքում ԱՄՆ նախագահը նաև դատապարտել է քրդերի հարձակումները թուրք զինծառայողների վրա և ընդգծել հակամարտության լիցքաթափման անհրաժեշտությունը: