Բավ է պառակտվել
08-02-2017 11:50

Ի՞նչ են պայմանավորվել Գագիկ Ծառուկյանն ու Հովիկ Աբրահամյանը որսից վերադառնալիս

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը անցած շաբաթ օրը միասին մեկնել էին Վանաձորի մարզ՝ որսի: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:
«Դա «հին ու բարի ավանդույթ է» մանավանդ նախընտրական շրջանում, երբ բոլորը վախենում են գաղտնալսումներից»,- ընդգծում է պարբերականը:
Սակայն, ինչպես ասվում է հոդվածում, նրանց հանդիպողները նկատել են, որ երկուսն էլ անտրամադիր են եղել:
« Մեր տեղեկություններով Աբրահամյանը փորձել է համոզել Ծառուկյանին, որ վերջինս ընտրություններին մասնակցի բացառապես ԲՀԿ-ի կազմում, առանց որևէ դաշինքի, որպեսզի հետագայում հնարավոր լինի իշխանությունների հետ «առևտրի » գնալ, քանի որ պարզ չէ, թե դաշինքի պարագայում ինչպես իրենց կդրսևորեն փոքրիկ կուսակցությունների ներկայացուցիչները: Հնարավոր է նույնիսկ, որ նրանք կլքեն դաշինքը և Ազգային ժողովում կսկսեն ինքնուրույն գործել»,- գրում է հոդվածի հեղինակը:
Թերթը նշում է, որ որոշ տեղեկությունների համաձայն Ծառուկյանին անհնար է եղել համոզել, իսկ Աբրահամյանը ջանք չի խնայել այդ ուժը հնարավորինս կանխատեսելի և կառավարելելի դարձնելու համար:« Դա նրա վերջին հույսն ու հենարանն է»,- ասված է հրապարակման մեջ: