Բավ է պառակտվել
18-02-2015 10:36

Նուլանդն այսօր կլինի Երևանում

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդն այսօր կայցելի Հայաստան: Այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքը: Նախորդ երկու օրերին, նա հանդիպումներ է ունեցել հարևան Ադրբեջանում ու Վրաստանում: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Երևանում պետքարտուղարի օգնականը կհանդիպի իշխանության ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և երիտասարդության ներկայացուցիչների հետ քննարկելու Հայաստանի և ԱՄՆ-ի քաղաքական, տնտեսական և ժողովրդավարական կապերին առնչվող հարցեր: Անդրադարձ կկատարվի նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: