Բավ է պառակտվել
26-04-2014 18:11

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը կղեկավարի Հերմինե Նաղդալյանն, իսկ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը՝Հովհաննես Սահակյանը

Այսօր՝ կայացած ՀՀԿ խորհրդի նիստից հետո, լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ նախագահի պաշտոնակատար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, տեղեկացրեց, որ խորհուրդը նաև որոշել է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում կլինի ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Խոսնակը նաև ասաց, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը կլինի պատվիրակության նախկին անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավարի հարց չի քննարկվել ՀՀԿ խորհրդի նիստում: