Բավ է պառակտվել
19-05-2015 14:06

ՀՀ ԱԺ-ում ուսումնասիրվում են «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկները

Հայաստանի խորհրդարանը սկսել են ուսումնասիրել «Դաշնակցության» կողմից առաջարկվող «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունները: Ներկայացնելով համապատասխան օրինագիծը՝ ՀՅԴ խմբավորման անդամ Արծվիկ Մինասյանը նշեց, որ «Հանրաքվեի մասին» օրենքը ընդունվել է դեռևս 2001 թվականին, որից հետո կատարվել են սահմանադրական բարեփոխումները, ընդունվել նոր Սահմանադրություն: Նա նշեց, որ առաջարկված օրինագիծը նախատեսում է «կողմ» և «դեմ» արտահայտվողների համար հավասար պայմանների ստեղծում: Այդ տեսակետից օրինագծի հեղինակները առաջարկում են հավասար պայմաններ ստեղծելուն ուղղված մեխանիզմների ապահովում: Տվյալ օրինագծով նախատեսված է քվեարկության գործընթացի որոշակի վերահսկում: Տվյալ փոփոխություններով առաջարկվում է նաև հստակություն սահմանել մեկ այլ կարևորագույն հարցում, որը վերաբերվում է հանրաքվեի անցկացման մասին նախագահի հրամանագրին: Ըստ գործող օրենքի՝ նախագահի հրամանագիրը պետք է ընդունվի Ազգային ժողովի կողմից համապատասխան որոծումից հետո 45 օրից ոչ շուտ և 60 օրից ոչ ուշ, մինչդեռ սահմանադրությամբ նախատեված են մի շարք գործընթացներ, որոնք համահունչ չեն նշված ժամկետներին: Օրինագծի հեղինակները առաջարկում են սահմանել նվազագույնը 55 և առավելագույնը 65 օրվա ժամկետ, որը թույլ կտա բոլոր «կողմ» և «դեմ» արտահայտվողներին պատշաճ մակարդակով անցկացնել արշավը: