04-03-2015 13:28

ԱԺ-ն ընդունել է նախկին նախագահների վարձատրության օրինագիծը

Հայաստանի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է նախկին նախագահների վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին օրինագիծը: Այն ընդունվել է 97 կողմ՝ 2 դեմ եւ 10 ձեռնպահ ձայներով: Հիշեցնենք, որ 2014-ի հուլիսի 1-ից նախագահի աշխատավարձը սահմանվել է քաղծառայողների բազային աշխատավարձի (66 հազար դրամ) 20-ապատիկի չափով: Այսպիսով, 2014-ի հուլիսի 1-ից ՀՀ նախագահի աշխատավավարձը կազմում է 1 մլն 320 հազար դրամ: Սրանից բխում է, որ ՀՀ երկու նախկին նախագահների թոշակը կկազմի 924 հազար դրամ: Երեկ ԱԺ-ում այս օրինագծին սկզբունքորեն դեմ է արտահայտվել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ նախկին նախագահները հարուստ են եւ թոշակի կարիք չունեն: