25-02-2015 12:19

ՀՀ ԱԺ մերժեց երկրում կառավարման ճգնաժամի մասին որոշման նախագիծը (տեսանյութ)

Հայաստանի խորհրդարանը մերժեց ԱԺ-ի 1/3 մասի կողմից ներկայացված բազմակողմանի կառավարման ճգնաժամի մասին որոշման նախագիծը: Որոշման նախագծի ընդունման օգտին է քվեարկել 16 պատգամավոր, դեմ՝ 67 խորհրդարանական, իսկ ևս 6 պատգամավոր ձեռնպահ է մնացել: Քվեարկության արդյունքների վերաբերյալ ելույթի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ ներկայացված որոշման նախագիծը խորհրդարանական մեծամասնությունը կազմող ՀՀԿ-ի շնորհիվ փոխանցվեց անձնավորված հարձակումների դաշտ: Նրա կարծիքով ստեղծված պատկերը նշանակում է, որ իշխանությունները չեն գիտակցում վտանգի աստիճանը և համարժեք չեն գնահատում ստեղծված իրավիճակը: Զուրաբյանի հայտարարությունը ընդհատեց ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը, ով նշեց, որ ընդդիմադիր պատգամավորը խախտում է կանոնակարգը: Հարկ է նշել, որ մինչ այդ ԱԺ խոսնակի տեղակալ Հերմինե Նաղդալյանը մեկ ելույթի ընթացքում երկու անգամ խախտեց կանոնակարգը ինչպես իր ելույթի բովանդակության, այնպես էլ ելույթի տևողության մասով: Սակայն խոսնակը չընդհատեց Նաղդալյանի խոսքը, նրա խոսափողը շարունակում էր աշխատել, իսկ նա շարունակում էր ելույթ ունենալ՝ ուշադրություն չդարձնելով խոսնակի զգուշացնոց նշաններին: