Բավ է պառակտվել
02-07-2016 08:59

Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագիծը

Ֆրանսիայի Ազգային Ժողովը այսօր՝ հուլիսի 1-ին 21 կողմ և ոչ մի դեմ ձայներով ընդունել է «Հավասարություն և քաղաքացիություն» օրինագծում առաջարկված փոփոխությունները, որ խոստացել էր կատարել նախագահ Ֆրանսուա Օլանդը։

Փոփոխություններով առաջարկվում է 45 հազար եվրո տուգանք սահմանել մարդկության դեմ հանցագործությունների ժխտման համար։ Ընդ որում, օրինագծում հատուկ նշվում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին։

Նախագիծն այժմ ուղարկվել է Սենատի ընդունմանը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում Ցեղասպանության ժխտման քրեականացման նախորդ օենքը արգելափակվել էր Սահմանադրական դատարանի կողմից, եւ Ֆրանսուա Օլանդը նոր օրինագիծ էր նախաձեռնել։