Բավ է պառակտվել
12-05-2015 15:36

Միացյալ Թագավորությունը Հայաստանում նոր դեսպան է նշանակել

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր նոր դեսպան է նշանակել Ջուդիթ Ֆարնուորթին, ով այս պաշտոնում գործող դեսպան Քեթրին Լիչին կփոխարինի 2015 թվականի սեպտեմբերին: «Ես շատ ուրախ եմ Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի պաշտոնում նշանակվելու առնչությամբ: Մեծ առավելություն է ծառայել մի երկրում, որն ունի այսքան հարուստ պատմություն և մշակույթ»,- նշել է Ֆարնուորթը` հավելելով, որ իր դիվանագիտական ծառայության ընթացքում աշխատելու է Հայաստանի կառավարության հետ` Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման համար: