Բավ է պառակտվել
19-02-2015 10:59

Մարտին ՏԻՄ ընտրություններ կկայանան ՀՀ որոշ համայնքներում

Այս տարվա մարտին ՏԻՄ ընտրություններ կկայանան հայաստանի որոշ համայնքներում: Այս մասին կառավարությունը որոշում է կայացրել իր այսօրվա նիստում: Այդ ընտրություններն անցկացնելու նպատակով ԿԸՀ-ին կհատկացվի 75 մլն դրամ: Ընտրություններ տեղի կունենան Արագածոտնի մարզի 5 գյուղերում, Արմավիրի մարզի 5 գյուղերում եւ Արմավիր քաղաքում, Արարատի մարզի 1 գյուղում, Կոտայքի մարզի 3 գյուղերում, Շիրակի մարզի 5 գյուղերում, Սյունիքի մարզի 6 գյուղերում, Վայոց Ձորի մարզի 1 գյուղում, Տավուշի մարզի 2 գյուղերում եւ Իջեւան քաղաքում: Մի շարք քաղաքներում եւ գյուղերում կընտրվեն համայնքների ղեկավարներ, մյուսներում՝ ավագանու անդամներ: