Բավ է պառակտվել
14-09-2016 12:29

ՀՀ նորանշանակ վարչապետը շնորհավորել է Մեդվեդևին ծննդյան օրվա առթիվ

ՀՀ նորանշանակ Վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 14-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Վարչապետը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Ռուսաստանի իր գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ:

Կարապետյանը բարձր է գնահատել Մեդվեդևի անձնական ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային փոխգործակցության զարգացման գործում, որը հիմնված է երկու երկրի ժողովուրդների բարեկամության վրա:

ՀՀ վարչապետը կարևորել է ՀՀ և ՌԴ կառավարությունների ակտիվ համագործակցությունը և երկկողմ առևտրատնտեսական կապերի խորացումը՝ ի շահ հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման թե´ երկկողմ, թե´ բազմակողմ ձևաչափով, այդ թվում նաև՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում: