Բավ է պառակտվել
09-05-2018 17:25

Նորընտիր վարչապետը Եռատոնը նշում է Ստեփանակերտում (Տեսանյութ)

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտյան ուղղաթիռով ժամանել է Ստեփանակերտ:

Այցի առիթը այսօր նշվող եռատոնն է՝ Հաղթանակի և խաղաղության տոն, Շուշիի ազատագրման տարեդարձն ու Արցախի Պաշտպանության բանակի օրը: Նախատեսված են նաև պաշտոնական հանդիպումներ: Նիկոլ Փաշինյանի առանձնազրույց կունենա Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ:

Ստեփանակերտում Փաշինյանը մասնակցեց տոնական միջոցառմանը, որին մասնակցում էր Լեռնային Ղարաբաղի իշխանական վերնախավը: ՀՀԿ-ից բարձրաստիճան ներկայացուցիչներ ու պաշտոնյաների չկային: Փաշինյանին ուղեկցում են «Ելք» խմբակցության որոշ պատգամավորներ: Ներկա էին ՀՅԴ ներկայացուցիչներ՝ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ:

Պաշտոնական միջոցառումից հետո Հայաստանի վարչապետն այցելեց գերեզմանատուն, ծաղիկներ դրեց Հայրենական պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հուշակոթողներին:

Տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հղած ուղերձում նշված է․ - «Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխությունը, նրա համաժողովրդական ընդգրկումը ևս մի անբեկանելի ապացույց է, որ մենք ունենք հստակ պատկերացում, թե ինչ են ազատությունը, ժողովրդավարությունը և խաղաղասիրությունը։ Չեմ կասկածում, որ վերջին իրադարձություններով ավելի ամրապնդված հայ ժողովրդի հաղթական ոգին Հայաստանին ու Արցախին բերելու է նոր հաջողություններ»:

Ավելի ուշ Ստեփանակերտում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ասուլիսը: