Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը չի բացառում, որ Հայաստանի նոր վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է ՀՀԿ անդամ դառնալ:
Նախօրեին կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո Շարմազանովը նշել է, որ նորանշանակ նախարարները և կառավարության ղեկավարը քաղաքական նույն թիմի անդամներ են։
«ՀՀԿ–ն ամբողջովին պատասխանատվություն է կրում այս կառավարության համար, ինչպես և բոլոր նախորդների։ Կընդգրկվեն դրանք ՀՀԿ կազմում, թե ոչ, ասել չեմ կարող, բայց չեմ բացառում»,– ասել է Շարմազանովը։