Բավ է պառակտվել
22-09-2016 15:15

ՀՀ տրանսպորտի նորանշանակ նախարարը ներկայացրել է կադրային և ծրագրային պլանները

ՀՀ տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը հինգշաբթի լրագրողներին ասաց, որ դեռ չի ծրագրում կադրային փոփոխություններ։

«Եթե աշխատակիցները նորմալ աշխատում են և բավարարում են հիմնական պահանջներին, ապա նրանք մնում են իրենց տեղերում», – ասաց Մարտիրոսյանը։

Ինչ վերաբերում է կոնկրետ նրա գործունեությանը, ապա նախարարը նշեց, որ ընդամենը մի քանի ժամ առաջ է ստանձնել իր պարտականությունները և դեռ չի կարող ներկայացնել հայեցակարգային լուծումներ։

Նա նշեց, որ կփորձի ճշտել և պարզել այնպիսի ծրագրերի բոլորի մանրամասները, ինչպիսիններից է, օրինակ, Հյուսիս–Հարավ միջանցի շինարարությունը, տաքսի ծառայությունների լիցենզավորման խնդիրները, նոր գերատեսչության աշխատանքի ձևաչափը։

«Ծանոթ եմ ոլորտին, սակայն ինձ ժամանակ է հարկավոր` այն ավելի մանրամասն ուսումնասիրելու համար։ Արդեն կա գործունեության նախնական ծրագիրը, և այն շուտով կներկայացվի վարչապետին», – ասաց Մարտիրոսյանը։

Ինչ վերաբերում է Հայաստան–Իրան երկաթուղու շինարարության հարցին, ապա, ինչպես նշեց նորանշանակ նախարարը, հարցը հարկավոր է ուսումնասիրել` միաժամանակ ընդգծելով, որ ցանկացած ենթակառուցվածքի զարգացում հանգեցնում է տնտեսության զարգացման։

Խոսելով Ռոստելեկոմ ընկերության հետ իր կապի մասին` Մարտիրոսյանը նշեց, որ եղել է GNC-Alfa ընկերության հիմնադիրներից մեկը, ինչից հետո «բաժնետոմսերը վաճառել է ռուսական Ռոստելեկոմին և մնացել Ընկերության տնօրենների խորհրդի կազմում»։