Բավ է պառակտվել
01-10-2013 15:33

Գևորգ Կոստանյանն ընտրվեց գլխավոր դատախազ

 

Այսօր Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ ՀՀ գլխավոր դատախազ է ընտրվել Գևորգ Կոստանյանը: Նրա օգտին քվեարկել են 103 պատգամավորներ, դեմ՝ 3-ը, անվավեր են ճանաչվել երեք քվեաթերթիկներ:

Գ. Կոստանյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահին՝ իրեն վստահելու համար, ինչպես նաև պատգամավորներին՝ իր օգտին քվեարկելու համար: