Բավ է պառակտվել
25-01-2016 16:37

ԵԽԽՎ նոր նախագահ է ընտրվել Պեդրո Ագրամունտը

Հունվարի 25-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ է ընտրվել իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտը: Այդ մասին տեղեկացնում է Twitter-ում ԵԽԽՎ-ի պաշտոնական էջը: Պեդրո Ագրամունտը Վալենսիայից Իսպանիայի Սենատի անդամ է: ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնում իսպանացի պատգամավորը փոխարինել է լյուքսեմբուրգցի քաղաքական գործիչ Աննա Բրասերին: Պեդրո Ագրամունտին Twitter-ի իր էջում արդեն շնորհավորել է Եվրոպայի Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը:  Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվարի 25-26-ին Ստրասբուրգում տեղի կունենա ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Նստաշրջանի ընթացքում կքննարկվեն նաեւ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավված տարածքներում իրավիճակի սրումը» վերնագրով եւ բոսնիացի խորհրդարանական Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանակից շրջանների բնակչությանը դիտավորյալ զրկում են ջրից» վերնագրերով հակահայկական զեկույցները: