Բավ է պառակտվել
14-04-2017 15:20

Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության Պայմանագրի Կազմակերպության անդամ երկրների Ղեկավարները Բիշքեկում որոշում են կայացրել ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղար նշանակել Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին:
« ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները միաձայն որոշում են կայացրել ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղար նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովին»,- ուրբաթ օրն այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:
Նա ավելացրել է, որ ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարն իր պարտավորությունները կստանձնի մայիսի 2-ին: