Բավ է պառակտվել
24-10-2016 16:14

Նոր դեմքեր Հայաստանի խորհրդարանական ընտրություններում

Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, և ինչպես հայտարարում են և՛ ընդդիմությունը, և՛ իշխանամետ կուսակցությունները, հենց այդ ընտրություններից կախված կլինի, թե դեպի ուր և ինչպես կշարժվի երկիրը։

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների համաձայն` Հայաստանի Հանրապետությունը 2018 թ.–ին` Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետի ավարտից հետո, դառնում է խորհրդարանական երկիր, և երկրի ողջ իշխանությունը փոխանցվում է խորհրդարանին և վերջինիս կողմից լիազորված կառավարությանը։

Փաստորեն, խորհրդարանական մեծամասնության գործոնն էլ կդառնա վճռորոշ Հայաստանի հետագա ճակատագրում։ Եվ այստեղ մի շատ սուր հարց է ծագում. ի՞նչ անել ներկա պատգամավորական կորպուսի հետ, չէ՞ որ հասարակության շրջանում վաղուց հասունացել է նոր քաղաքական գործիչների պահանջմունքը, և գաղտնիք չէ, որ ներկա պատգամավորական կորպուսը հաճախ իրականացնում է ներկայացուցչական գործառույթներ իշխող կուսակցությանը կից։

Պետք է նշել, որ արդեն հիմա ձևավորվում են, այսպես կոչված, «անցնող» ցուցակներ, որոնք բաղկացած են քաղաքականությունում երբեք չնկատված մարդկանցից: Այսպես, օրինակ, հավաստի աղբյուրների տեղեկությամբ, Հայաստանի հանրապետական կուսակցությունից նոր խորհրդարանում իր ուժերը կչափի երիտասարդ գործարար Դավիթ Մանուկյանը, ով առաջադվելու է Հրազդան քաղաքում: Հասկանալի է, որ առանց իշխանության բարձրագույն ներկայացուցիչների հետ համաձայնեցման Դավիթ Մանուկյանը պարզապես չէր կարող առաջադրել իր թեկնածությունը ՀՀԿ-ից առաջիկա ընտրություններում:

Որպես նշագրում՝ Դավիթ Մանուկյանը Հայաստանի տրանսպորտի նախարար, իսկ այժմ՝ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին է և միաժամանակ կրտսեր Մանուկյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի փեսան է:

Դատելով ամենից, իշխող կուսակցությունը սկսում է իր շարքերի թարմացման և «առողջացման» գործընթաց՝ առավելագույնս համապատասխանելու համար այսօր հասարակություում տիրող փոփոխությունների պահանջներին: Նախընտրական ժամանակահատվածում իրավիճակը դեռևս շատ անակնկալներ կմատուցի Հայաստանի քաղաքական դաշտում մինչ այժմ անհայտ դեմքերի երևան գալու առումով: