Բավ է պառակտվել
16-03-2016 09:05

Սիրիան լքել է ռուսական ռազմական օդանավերի նոր խումբ

ՌԴ ՕՏՈւ օդանավերի խումբը «Հմեյմիմ» ավիաբազայից Ռուսաստան է ուղևորվել: Օդանավերը միջանկյալ վայրէջքներ կկատարեն ռուսական աէրոդրոմներում, եթե թռիչքի հեռավորությունը գերազանցի հինգ հազար կիլոմետրը:

«Խմբի կազմում «առաջնորդ» «Իլ 76» օդանավն է, նաև «Սու 25» գրոհիչ օդանավերը»,- հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:

Իսկ Սիրիայում շարունակվում է ահաբեկիչների դիմադրության օջախների ոչնչացումը: Բանակի ստորաբաժանումները գրավել են ռազմավարական կարեւորության բարձունքներ՝ Փալմիրա քաղաքից չորս կմ հեռավորության վրա՝ այստեղից զինված ուժերը մտադիր են գրոհ զարգացնել ու ահաբեկիչներին դուրս մղել քաղաքից: