Բավ է պառակտվել
11-02-2015 18:22

«Նորմանդական քառյակի» ներկայացուցիչները հավաքվում են Մինսկում

Մինսկում հավաքվում են «նորմանդական քառյակի» ներկայացուցիչները: Բելառուսի մայրաքաղաք ժամանել են արդեն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և Ֆրանիայի առաջնորդ Ֆրանսուա Օլանդը: Չորեքշաբթի Բելառուսի մայրաքաղաքու կայանալու է «նորմանդական քառյակի» առաջնորդների հանդիպումը, որի կազմում են Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և Ուկրաինան: Մինսկի հանդիպումը կդառնա նախորդ հինգշաբթի Օլանդի և Մերկելի նախաձեռնության շարունակությունը. այն ժամանակ Եվրոպայի առաջնորդները ժամանեցին Կիև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ բանակցելու համար, այնուհետև հաջորդ օրը ուղևորվեցին Մոսկվա և հանդիպեցին ՌԴ նախագահի հետ, իսկ կիրակի տեղի ունեցավ չորս ղեկավարների հեռախոսազրույցը: Գալիք հանդիպումը պատրաստել են չորս երկրների արտգործնախարարների տեղակալները, որին հաջորդել է Դոնբասի ճգնաժամի կարգավորման հարցին նվիրված խմբի հանդիպումը: