Բավ է պառակտվել
15-09-2015 16:00

Նոր սահմանադրությամբ հայտնի չէ, թե ով է երկրի իրական ղեկավարը. Գ. Եղիազարյան

Քաղաքակա գործիչ Գուրգեն Եղիազարյանը այսօր խոսելով Սահմանադրական փոփոխությունների մասին, ասաց. « Այս Սահմաանադրությունը չի հետապնդում իշխանությունների վերարտադրության նպատակ, սա շատ ավելի վատ բան է հետապնդում , մենք երկիրը տալիս ենք արտաքիր կառավարման: Արևմուտքից ինչ ուզեն, այն էլ կանցկացնեն, որովհետև մեր Սահմանադրությունը թույլ կտա դա: Ինչո՞ւ է պետք այսօր յաթաղան կազամակերպել: Արնահեղություն այլևս հարկավոր չէ, հիմա այս տարբերակը կհաստատվի և գեյերը կգան, կուտեն մեզ»: Անդրադառնալով «Ոչ»-ի շարժմանը, գործիչը նշեց, որ այն ականներով է պատված. « Դա կեղծ, սարքովի շարժում է, ականները մի օր կպայթեն և այդ շարժման մասնակիցները կցրվեն տներով»:  Ինչ վերաբերվուկմ է փոփոխված Սահմանադրությունում երկրի գերագույն և գլխավոր հրամանատարի վերաբերյալ անհասկանալի ձևակերպումներին, ապա նա նկատեց. «Մի քանի անգամ կարդացել եմ բայց հասկանալի չէ, թե պաշտպանության նախարարը ով է նոր Սահմանադրությամբ: Այս տարբերակը բացառում է նոր հեղաշրջման հավանականությունը: Սա ակնկալում է արտաքին կառավարում և մենք չենք իմանալու, թե ով է երկրի իրական ղեկավարը:

Մարինե Բարսեղյան