Բավ է պառակտվել
05-05-2014 12:06

Հայաստանում արմատական բարեփոխումները հնարավոր է բացառապես հեղափոխական ճանապարհով.ՆԺԿ

«Նոր Ժամանակներ» կուսակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մայիսի 3-ին  տեղի է ունեցել «Նոր Ժամանակներ» կուսակցության ակտիվի հավաքը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ներկայացրել է վերջին ժամանակներում էլ ավելի խորացող լրջագույն աշխարհաքաղաքական հակամարտությունները և համոզմունք հայտնել, որ հայաստանյան քաղաքական դաշտում ցավալիորեն չի գիտակցվում դրանցով պայմանավորված՝ մեր երկրի առջև ծառացող բարդագույն խնդիրները: Ելույթ ունեցողները համոզմունք են հայտնել, որ Հայաստանում տիրող անօրինականության մթնոլորտում սահմանադրական փոփոխությունների անցկացումը ժամանակավրեպ է, իսկ կառավարման նախագահական համակարգից հրաժարվելը ազգային դավաճանությանը համազոր հետընթաց:

Ժողովը գտնում է, որ Հայաստանում արմատական բարեփոխումներն այլընտրանք չունեն, ինչը հնարավոր է բացառապես հեղափոխական ճանապարհով, որը իր բնույթով պետք է լինի թավշյա: Ցանկացած այլ գործընթաց ՆԺԿ-ի կողմից դիտվում է անընդունելի: