Բավ է պառակտվել
25-04-2015 08:41

Նիկոլյա Սարկոզի. Թուրքիան պետք է առերեսվի իր պատմությանը

Թուրքիան պետք է առերեսվի իր պատմությանն ու ընդունի այն: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը: «Ես այն կարծիքին եմ, որ Ցեասպանության ժխտումը տարբերակ չէ, դա նաև կարծիք չէ:Դա վիրավորանք է և վտանգ: Ցեղասպանության ժխտումը խաթարում է հասարակական կարգը և մեր պետության հիմնարար արժեքները: Այդ իսկ պատճառով էլ, երբ ես նախագահ էի, ընդունեցի Հայոց ցեղասպանության հերքումը պատժող օրենսդրություն»,- ասել է Սարկոզին: Ֆրանսիայի նախկին նախագահը նաև հույս է հայտնել, որ Թուրքիան մի գեղեցիկ օր կընդունի Հայոց ցեղասպանությունը` չնայած, որ վերջինիս դիտարկմամբ, այդ գործընթացը կարող է երկար ժամանակ խլել: