Բավ է պառակտվել
29-10-2015 10:51

Ռուսաստանը մեկուսացնելու փորձերն անիմաստ են. Նիկոլա Սարկոզի

Այսօր՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (ՄԳԻՄՕ) ելույթի ժամանակ, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ անիմաստ է համարում Ռուսաստանի մեկուսացումը: «Հարկավոր է երկխոսություն ապահովել ՌԴ-ի և Եվրոպայի միջև: Ռուսաստանը մեկուսացնելու փորձերն անիմաստ են: Հարկավոր է խոսել Ռուսաստանի հետ», - իր ելույթում ասել է Սարկոզին: Նա նշել է, որ. «Ռուսաստան-Ֆրանսիա և Ռուսաստան-Եվրոպա հարաբերություններում երկխոսությունն ուղղակի անհրաժեշտ է»: