15-04-2014 17:56

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդիպել է քաղբանտարկյալներին

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Վարդաշեն» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ և հանդիպել ազատամարտիկ-ակտիվիստ Վոլոդյա Ավետիսյանի, նոյեմբերի 5-ի գործով կալանավորված անձանց, այդ թվում՝ Շանթ Հարությունյանի հետ։ Այս մասին պատգամավորը գրել է ֆեյսբուքյան իր էջում. «Այսօր այցելեցի «Վարդաշեն» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ, որտեղ հանդիպումներ ունեցա նոյեմբերի 5-ի գործով կալանավորված Շանթ Հարությունյանի, Վարդան Վարդանյանի, Վահե Մկրտչյանի, Ալեք Պողոսյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Ավետիս Ավետիսյանի, Տիգրան Պետրոսյանի, Սևակ Մնացականյանի, Մկրտիչ Հովհաննիսյանի, Ալբերտ Մարգարյանի, Արմեն Հովհաննիսյանի, Հայկ Հարությունյանի հետ: Հանդիպեցի նաև ազատամարտիկ-ակտիվիստ Վոլոդյա Ավետիսյանի հետ: Տպավորիչ էր փաստը, որ նրանց բոլորին ավելի շատ հետաքրքրում էր Հայաստանի, քան թե իրենց անձնական ճակատագիրը: Թերևս՝ հենց սրանում է քաղբանտարկյալի առանձնահատկությունը»: