Բավ է պառակտվել
30-04-2014 18:24

Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գալուստ Սահակյանին

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չի ցանկացել շնորհավորել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:

՛՛Որպես խորհրդարանի նախագահի` չեմ շնորհավորի Ձեզ՛՛,-նշել է նա:

Հիշեցնենք, որ ՀՀԿ, ԲՀԿ, «Օրինաց երկիր» եւ ՀՅԴ պատգամավորները շնորհավորել են ապրիլի 29-ին ԱԺ նախագահ ընտրված Գալուստ Սահակյանին:

՛՛Ես Ձեզ չեմ շնորհավորի: Իսկ թե ինչու` կարծում եմ` ինքներդ էլ գիտեք, դրա մասին դեռ առիթ կունենանք խոսելու՛՛,- հայտարարել է Փաշինյանը:

Ի պատասխան Գալուստ Սահակյանը նշել է, որ հին ավանդույթը պարտադրում է հյուրերին ջերմությամբ ընդունել: Իսկ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը համագյուղացիների անունից դրված շիրմաքարի մասին հին կատակն է հիշեցրել. ՛՛Ի հիշատակ բոլորից` բացի Վալոդից՛՛:

Ի պատասխան Փաշինյանը հայտարարել է, որ Հրայր Թովմասյանին էլ շուտով կարող է «ոմն Վալոդ» փոխարինել, ակնարկելով շրջանառվող լուրերն այն մասին, որ վերջինս չի վերանշանակվելու նախարարի պաշտոնին: