Հայաստանի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը առաջարկում է դիտարկել, հայկական պատվիրակության փոխարեն ԵԽԽՎ ձկնկիթ ուղարկելու հարցը: Ինչ վերաբերում է ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի կողմից «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավված տարածքներում բռնության աճի» նախագծի մասին բանաձևի ընդունմանը, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ամենևին կոչ չի անում «վհուկների որս» սկսել, բայց և վստահ է, որ հասարակությունը եւ Ազգային ժողովը իրավունք ունի այս կառույցում հայկական պատվիրակության գործունեության մասին օբյեկտիվ գնահատական ստանալ, ինչպես նաև տեղեկանալ այս հարցում ԱԳ նախարարության և հայկական պատվիրակության համագործակցության առկայության մասին: «Ամենասարսափելին այն է, որ մենք ամեն անգամ մեր դիվանագիտական ձախողումները վերագրում ենք այսպես կոչված Ադրբեջանի «ձկինկիթայնին դիվանագիտությանը», եթե ձկնկիթն իրենից այդպիսի մեծ ուժ է ներկայացնում ` եկեք մտածենք մեր պատվիրակության փոխարեն, այդ միջոցներով ձկնկիթ գնելու և ուղարկելու մասին »:
Բավ է պառակտվել