Բավ է պառակտվել
23-07-2016 20:19

Խոստանում եմ ենթարկվել ժողովրդի ցանկակացած որոշման. Փաշինյան

«Ստորագրահավաք է եղել և ժողովուրդն է պահանջել որ ես վերադառնամ այստեղ»,-այս մասին այսօր երեկոյան Խորենացի փողոցում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամաբոր Նիկոլ Փաշինյանը: Պատգամովորը հորդորեց ևս մեկ անգամ պահպանել սառնասրտությունը, խուսփել բախումներից ու արյունահեղությունից: Միարժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այստեղ եկել է որդու և կնոջ հետ. «Թող այս հարթակն այնքան անվտանգ լինի, որ մենք կարողանանք դուրս գալ ընտանիքներով ու պահանջենք Սերժ Սարգսյանի հրաժարականը, այս դեպքում հաղթանակն անխուսափելի է», -ասաց քաղաքական գործիրրը: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ խոստացավ լինել ժողովրդի կողքին, հարգել ու ենթարկվել ժողովրդի ցանկակացած որոշում: