Բավ է պառակտվել
04-04-2017 10:49

Նիկոլ Փաշինյանը կարող է հավակնել Երևանի քաղաքապետի պաշտոնին

«Ելք» դաշինքը դիտարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հնարավորությունը, այս մասին գրում է «Ժամանակ» թերթը:
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, խորհրդարանական ընտրություններին գրանցած հաջողությունը «Ելք» դաշինքում ընդգրկված երեք կուսակցություններին էլ «ստիպում է» մասնակցել ՏԻՄ ընտրություններին:
« «Ելք»-ի ցուցակի առաջին եռյակից Երևանի գրանցում ունի միայն Նիկոլ Փաշինյանը, իսկ դա պարտադիր է Երևանի քաղաքապետի թեկնածության համար»,- գրում է պարբերականը:
Այդպիսով թերթը չի բացառում, որ հենց Փաշինյանը կդառնա «Ելք»-ի քաղաքապետի թեկնածուն: