Բավ է պառակտվել
09-06-2014 20:54

Ս.Սարգսյանի և Տ. Սարգսյանի իշխանության տարիներին երկրում աղքատությունն աճել է 10 տոկոսով.Ն.Փաշինյան

Այսօր ՀՀ ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ուշադրություն հրավիրեց յան փաստի վրա, որ աճող աղքատության ֆոնին երկրի կառավարությունը ավելի ու ավելի շատ վարկեր է վերցնում: «Սերժ Սարգսյանի և նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի իշխանության տարիներին երկրում աղքատությունն աճել է 10 տոկոսով, իսկ բնակչությունը՝ նվազել 200 հազարով: Սարգսյան-Սարգսյան թիմը դրան պատասխանում էր. «եթե մենք վարկեր չվերցնեինք, ավելի վատ էր լինելու»: Ինչ սպասել Սարգսյան-Աբրահամյան թիմից: Իմ կարծիքով, բացատրությունը բոլորովին այլ տեղ է: Դա այն գինն է, որը Հայաստանի իշխանությունը վճարել է, որպեսզի երկրում հեղափոխություն չլինի: Բայց դրա համար էլ ենք մենք վճարում, ՀՀ քաղաքացիներս»,-ընդգծել է ընդդիմադիր ատգամավորը: