Բավ է պառակտվել
22-10-2014 13:27

Նախագահների հանդիպումը նոր լիցք կհաղորդի ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացին.դեսպան

«Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով մոտակա օրերին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը Փարիզում նպատակ ունի նոր լիցք հաղորդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:
«Առանց մանրամասներ հաղորդելու՝ դիվանագիտական նպատակներից ելնելով նշեմ, որ Ֆրանսիայի նախագահը ցանկանում է նոր լիցք հաղորդել բանակցություններին բովանդակային իմաստով և գտնել հակամարտության կարգավորման լուծում»,- ասաց դեսպանը:
Երկրորդ նպատակը, ըստ նրա, երկու կողմերը կարողանան ստեղծել վստահության մթնոլորտ, որով պայմանավորված կլինի իրավիճակի փոփոխություն շփման գծի վրա կամ հայ-ադրբեջանական սահմանին:
Ա. Ռենոն ընդգծեց, որ ղարաբաղյան հակամարտություն կարգավորման միակ ճանապարահը բանակցային տարբերակն է, այլ ճանապարհ չկա: Նա նաև նշեց, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացը հանձնարարված է ԵԱՀԿ Մինսկի խմբին, այն Մինսկի խմբի բացառիկ իրավասությունների մաս է կազմում: