27-12-2014 10:18

Հակամարտությունների խաղաղ կարգավորումն այսօր այլընտրանք չունի. Բորդյուժա

Ուկրաինայի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները կարող են կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով, զրույցում հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Հակամարտությունների խաղաղ կարգավորումն այսօր այլընտրանք չունի։ Եվ սա վերաբերում է ոչ միայն Ուկրաինային, այլեւ Լեռնային Ղարաբաղին», - ասել է Բորդյուժան։ Ըստ նրա՝ ՀԱՊԿ ղեկավարության դիրքորոշումն այն է, որ Ուկրաինայում ծագած հիմնախնդրի ռազմական լուծում չի կարող լինել։ «Հարկավոր է խաղաղ համաձայնագիր, Ուկրաինայում առկա խնդիրների լուծման քաղաքական ձեւեր։ Ես կողմ եմ, որ հակամարտությունները միայն քաղաքական խաղաղ ճանապարհով լուծվեն», - ընդգծել է Նիկոլայ Բորդյուժան։