13-02-2014 13:31

Ըստ Խոսրով Հարությունյանի Հայաստանում որևէ ներդրող երկարաժամկետ ներդումներ չի անի

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը նշեց, որ անկախ ծավալներից, արտագաղթը պետք է մտահոգիչ լինի: Ըստ նրա, արտագաղթի պատճառ է նաև աշխատատեղերի պակասը: Հարկավոր են աշխատատեղեր ստեղծել գիտատեխնիկական ոլորտում, քանի որ այլ ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիական առումով, երկրի ֆինանսական կարողությունը թույլ է:
Ըստ Հարությունյանի , որևէ ներդրող Հայաստանում երկարաժամկետ ներդրում չի կատարի, քանի որ քաղաքական, ռազմական ռիսկեր կան, կաշառակերությունը, տնտեսական ստանդարտների, տեխնիկական կարգերի ոչ եվրոպական վիճակը:
Նա համոզմունք է հայտնել, որ Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությունը Հայաստանի անվտանգությունն առնվազն մեկ աստիճան բարձրացնում է և մեր երկիրն ավելի նպաստավոր է դարձնում ներդրումների համար: Խոսրով Հարությունյանը կարծիք է հայտնել, որ նոտարական համակարգում, կադաստրում, սոցիալական ծառայությունների, ոստիկանության ոլորտներում կաշառակերության մակարդակը նվազել է, թեև հեռու է բավարար լինելուց:
Խոսրով Հարությունյանը նաեւ նշել է, որ հայերը վատի վրա «կայֆ են բռնում», մի քիչ լավին արդեն լավ չեն վերաբերվում: